
Նշենք, որ Փաշինյանը վերջինիս հանձնարարել էր անել ամեն ինչ, որ ներմուծման հետ կապված խնդիրներ չլինեն, իսկ մաքսազերծումը կատարվի առավելագույնս արագ։
Խոսելով կառավարության ձևավորման մասին, Փաշինյանը նշեց, որ առաջիկայում խորհրդարանական բոլոր ուժերի հետ կսկսեն քննարկումներ, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարությունը:
Փաշինյանը շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր տարբերակը:
«Բայց քանի որ ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանություն վերցնելը, այս պատճառով կսկսենք բանակցել խորհրդարանական մյուս ուժերի հետ ևս և կձևավորենք կառավարություն»,-հայտարարեց վարչապետը։