Մեծ Բրիտանիայում մտադիր են արգելել թաց անձեռոցիկների վաճառքը: Երկրի կառավարությունը նշում է, որ պլաստիկե թափոնների վերացման ծրագիրը «ներառում է մեկանգամյա օգտագործման ապրանքները, ինչպիսիք են, օրինակ, թաց անձեռոցիկները»:
 
Թաց անձեռոցիկներ արտադրողները ստիպված կլինեն կամ արտադրությունը կազմակերպել առանց պլաստիկի, կամ ընդհանրապես հրաժարվել դրանք արտադրելուց, քանի որ դրանք պարունակում են նյութ, որը չի քայքայվում բնության մեջ: Թաց անձեռոցիկը նաև Բրիտանիայում կեղտաջրերի հեռացման խողովակների խցանումների 93%-ի պատճառն է: