SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ մայիսի 8-ին, Երևանի Էրեբունի փողոցում՝ զինկոմիսարիատի հարևանությամբ, տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեսանյութում երևում է, որ դեռևս անհայտ պատճառներով Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում BYD-ին ու Opel-ին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10–ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել էին Mercedes մակնիշի 07 NS 777 համարանիշի, BYD մակնիշի 34 DS 340 համարանիշի և Opel մակնիշի 35 ND 614 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր,. քանի որ վթարի հետևանքով, ցավոք, մահ էր արձանագրվել, դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/05/09/1095586/