Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում փրկել քաղաքացու կյանքը, ով մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով ինքնավնասում էր կատարել ձեռքի հատվածում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին հիվանդանոց: Թե ինչն է եղել երիտասարդ տղայի ծայրահեղ այդ քայլին դիմելու հանգամանքը՝ պարզվում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ նյութեր են նախապատրաստվում: SHAMSHYAN.com-ի թղթակցին քաղաքացիներն ասում էին, որ տեղում արդյունավետ է աշխատել նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 http://shamshyan.com/hy/article/2018/05/09/1095624/