Բլից հարցազրույցների շարքում Tert.am Life–ն այս անգամ զրուցել է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ` տարբեր հարցերի միջոցով փորձելով բացահայտել նրա առօրյան և պատկերացումները կյանքի ընկերության, սիրո մասին։
Ամեն առավոտյան ես մարզվում եմ։
Մի բաժակ սուրճ խմելիս ես, անպայման, երկրորդն եմ ցանկանում:)
«Դաքֆեյսը» տանել չեմ կարողանում, դրա կարիքը չեմ ունեցել։
Սոցցանցերում ակտիվ եմ, որովհետև կամա, թե ակամա կյանքը տեղափոխվել է սոցցանց։
Ատում եմ, երբ ստում են։
Ես լավ տրամադրություն ունեմ, երբ լսում եմ լավ երաժշտություն
Տրամադրությունս կարող է փչանալ, երբ հիվանդ եմ։
 Լավ սովորություն ունեմ` «վատին» պատասխանում եմ ժպիտով։
Վատ սովորություն ունեմ` նեղացկոտ եմ:)
Ապրելու լավագույն կանոնն է` առաջ շարժվել անկախ ամեն ինչից։
Ամենամոտ ընկերս մայրս է։
Ընկերության մեջ ամենակարևորն անկեղծությունն է։
Մարդկային փոխհարաբերություններում ամենակարևորը վստահությունն է։
Սիրում ես, նշանակում է... երբ սիրեմ, կպատասխանեմ։
Ամուսնությունը մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ մարմին է:
Կյանքիս բեկումնային փուլը դեռ չի եղել։
Կարծրատիպերը կոտրվում են։
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
Ես «գերազանցիկ» եմ և դա արտահայտվում է իմ գործերում։
Սիրում եմ մարդկանց, որոնք սիրում են ինձ։
Նյարդայնանում եմ, երբ սոված եմ կամ մրսում եմ։
Լիլիի 3 բնորոշիչներն են` բարի, ընկերասեր, հավատարիմ լինելը։
Երբեք չեմ դավաճանում այն սկզբունքին, որն ինքս եմ ստեղծել։Փոշմանել եմ, որ... առհասարակ, փորձում եմ չփոշմանել կատարվածի համար։
Երբեք չեմ հրաժարվի հին իրերիցս։
Հիասթափվում եմ, երբ հանդիպում եմ մեծամիտների։
Միանգամից ժպտում եմ, երբ ուտում եմ շոկոլադ։
Ամենավատ հուշ չունեմ։
Ամենալավ հուշս «Միսս Արմենիա» տիտղոսակիր դառնալս էր։
Գեղեցկուհի լինելու առավելությունը... դա բացատրելն անհնար է։
Գեղեցկուհի լինելու թերությունը… դա թերություն չունի։
Կինը ոճային է, երբ կանացի է։
Կինը տհաճ է դառնում, երբ անգրագետ է։
Ամենամեծ երազանքս է լինել տիեզերագնաց։
 
Մանկական չիրականացած երազանքս է թռչել դեպի լուսին։
Կյանքիս ամենամեծ նվերը… կյանքն արդեն նվեր է բոլորիս համար։
Մեքենան փոխադրամիջոց է։
Երբ ղեկին եմ, շատ ուշադիր եմ։