«ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հովհաննիսյանը առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում, ըստ որի պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ պետք է լինի նաև կառավարության ներկայացուցիչ, ով հանդես գալով որպես հարակից զեկուցող, կներկայացնի կառավարության դիրքորոշումը քննարկվող նախագծի վերաբերյալ: Գործող օրենքում կառավարության ներկայացուցչի ներկայությունը հայեցողական է՝ կարող է լինել, կարող է և չլինել: