Wi-Fi-ը կարող է խանգարել երեխաների զարգացմանը
Wi-Fi տեխնոլոգիան կարող է վնասել երեխայի և պատանիների զարգացմանը. հաղորդում է mirvam.org-ը:
 
Այս եզրահանգմանն են եկել «Համաշխարհային առողջապահություն» կազմակերպության հովանավորությամբ տեղի ունեցող «Էլեկտրամագնիսական դաշտեր» միջազգային նախագծի հանձնաժողովի ամենամյա նիստի ժամանակ:
 
Բժիշկների կարծիքով` անլար ինտերնետային համակարգը վատ է անդրադառնում մեծացող սերնդի կենտրոնական նյարդային համակարգի զարգացման վրա:
 
Հավելենք, որ «Համաշխարհային առողջապահություն» կազմակերպությունը նշել է, որ ուսումնասիրությունները բավարար չեն ստույգ պատասխան տալու համար, քանի որ լիարժեք վիճակագրությանն անհրաժեշտ է 50-100 տարի. Wi-Fi համակարգը, ինչպես նաև բջջային հեռախոսները, պատկանում են չապացուցված ռիսկային գործոնների թվին:
 
Լիարժեք վիճակագրություն ստանալու համար բժիշկներին անհրաժեշտ կլինի 50-100 տարի: