Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակում. Փաշինյան
Այսօր, «Եռաբլուր» պանթեոնում,  ԱԺ ԵԼք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձել էր քաղաքական բանտարկյալներին՝ հայտարարելով, թե Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Միրզոյանը նշել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը պետք է շուտափույթ ազատ արձակվի, որովհետև նա քաղբանտարկյալ է:
Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, անդրադարձավ նաև քաղբանտարկյալների ազատ արձակման հարցին.
 
«Ես քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարություն արել եմ և ասել եմ, որ մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցերը պետք է լուծվեն օրենքի շրջանակներում»,- ընդգծեց վարչապետը: