ԱՄՆ-ում՝ Գլենդելում, երգիչ Ձախ Հարութը չի կարողացել շարունակել ելույթը: Ինստագրամում us_armenians էջն այդ մասին տեսանյութ է հրապարակել: Դրանում երեւում է, որ մի շարք ներկաներ բոյկոտում են նրան, ոմանք մեջքով են կանգնած երգչին: Ձախ Հարութը ստիպված հեռանում է բեմից
Ինստագրամում տեսանյութի մեկնաբանություններից տպավորություն է առաջանում, որ մարդիկ դժգոհ են ԱՄՆ-ում #ԻմՔայլ շարժմանն աջակցող ցույցերի նկատմամբ երգչի դիրքորոշման համար: Ըստ օգտատերերի՝ նա ժողովրդի կողքին չի կանգել:
«Հարո՛ւթ ջան, դու պետք է աջակցեիր քո ժողովրդին, որը քեզ այդքան սիրում է: Սխալ ընտրություն էր»,- գրել է մի օգտատեր:
Կան նաեւ երգչին աջակցողները: Նրանք նշում են, որ նրա նման մարդու հետ չի կարելի այդպես վարվել:
«Շատ սխալ վարվեցին: Իմ կարծիքով՝ չպետք է քաղաքականությունը խառնել արվեստի հետ: Ամոթ էր ուղղակի: Հարութին չպետք է սենց վերաբերվեին»,- գրել է մեկ այլ օգտատեր:
ԱՄՆ-ում #ԻմՔայլը շարժման ընթացքում նույնպես ցույցեր էին ընթանում: Դրանց մասնակցել են այնտեղ ապրող հայ հայտնիներ: