Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններին. Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները». Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համագոյակցության համար»,- ասել է Հաջիևը:
Պաշտոնյայի խոսքով՝ հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Ըստ նրա՝ այն նաև բազմակողմանի տարածաշրջանային համագործակցության համար հնարավորություններ կստեղծի, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Ադրեջանը լիովին պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ առարկայական բանակցությունների համար»,- ասել է Հաջիևը: