Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է. քիչ առաջ մի քաղաքացի՝ Արայիկ Սաղաթելյանը, նման բան հայտարարեց քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին՝ հացադուլ հայտարարելով: Նա նշեց, որ դեմ է Տարոն Մարգարյանի հրաժարական տալուն: «Ես էլ ուզում եմ, որ Զարուհի Փոստանջյանը հրաժարական տա: Տարոն Մարգարյանը մեր քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ հանրապետական է: Ես նստացույց եմ անելու, հացադուլ: Հայ ժողովրդի մայրերը գոհ են նրա կատարած գործերից: Ո՞վ էր խաղահրապարակ կառուցում, այգիները բարեկարգում: Նա ընտիր անձնավորություն է»,- ասաց Արայիկ Սաղաթելյանը: