Նախորդ գիշեր ՀՀ ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է 6 անձ:
Այս մասին երեկ ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սույն դեպքի մասին, սակայն երեկ ողջ օրվա ընթացքում մանրամասն տեղեկություն չհրապարակվեց:
ՀԺ-ին հաջողվեց պարզել, որ հայ-ադրբեջանական սահմանը փորձել են խախտել 6 սեւամորթ, թե ինչ պատճառով ճշտել չհաջողվեց: Տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ 6 սահմանախախտումներով զբաղվում է արդեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Թե որ երկրի քաղաքացիները են սեւամորթ սահմանախախտները, նույնպես հայտնի չէ: Արծրուն Հովհաննիսյանը երեկ խոստացել է, որ հաջորդիվ մանրամասներ կհայտնեն: Ըստ ամենայնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր պաշտոնական տեղեկություններ կհրապարակի 6 սահմանախախտի մասին: