SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ մայիսի 8-ին, Երևանի Էրեբունի փողոցում՝ զինկոմիսարիատի հարևանությամբ, տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեսանյութում երևում է, որ դեռևս անհայտ պատճառներով Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում BYD-ին ու Opel-ին։