Ստորև ներկայացնում ենք լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումները.
 
«Ու մեկ էլ Նիկոլին ասեք, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի Գերագույն հրամանատարի տեղաշարժը դեպի ռազմական գոտի պետական գաղտնիք է։ Իր շրջպատում գտնվողներից մեկը, գոնե մեկը, դա պետք է ասեր, զգուշացներ հրամանատարին, որ արգելված է ուղղաթիռից լայվ մտնել»։
 
 
«Քանի որ նախորդ մեկնաբանությունս քննարկման նյութ դարձավ, էսպիսի բան առաջարկեմ։ Ճիշտ կլինի լայվերի փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշանյանը Հանրային հեռուստատեսությամբ ամեն շաբաթվա վերջում հաշվետվություն ներկայացնի հանրությանը, թե ինչ է արել շաբաթվա ընթացքում։ Թող այսպիսի ավանդույթ մտցնի կառավարման համակարգում։ Իսկ Հանրային հեռուստատեսությունն էլ եթե հանկարծ մերժի եթեր տրամադրել, էդ ժամանակ մեր օգնության կարիքը հաստատ կունենա»: