ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքագետ Գևորգ Մելիքյանը նշանակվել է նախագահի օգնական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝
Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Գևորգ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական: