Հիշեցնենք որվարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց, որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանին նշանակել ՀՀ ոստիկանության պետ:
 
Վարչապետը նշեց, որ այդ նշանակումը նաեւ խորհրդանշական է: Հեղափոխությունից առաջ ինքը եւ Վալերի Օսիպյանը, քաղաքացիները եւ Վալերի Օսիպյանը գտնվում էին փշալարերի տարբեր կողմերում: Այս նշանակումը խորհրդանշելու է, որ բոլորն այլեւս միեւնույն կողմում են եւ փշալարերի կուլտորան պետք է վերացվի:
Կարճ ժամանակ անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
Այս նշանակումն, իսկապես որհետաքրքիր ու սպսաված էր հանրության կողմից...
Օսիպյանը, թերևս այն քիչ պաշտոնյաներից է, որ գրեթե ո մի սկանդալիմեջ ներքաշված չի եղել ու փորձել էիր ծառությունը տանել պրոֆեսիոնալ մակարդակով:
Բացի այդ, ինչպես իր խոսքում նշեց Փաշինյանը, հեղափոխության այս պայքարում, ժողովուրդը և ոստիկանությունը եղել են փշալարերի տարբեր կողմերում, և այս նշանակումն ունի նաև սիմվոլիկ բնույթ, քանի որ փշալարերի երկու կողմերում էլ նույն հայ ժողովուրդն է: