Վալերի Ռազմիկի Օսիպյանը ծնվել է 1970 թ. ապրիլի 17-ին, ոստիկանության գնդապետ է: Եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի վաշտի հրամանատար, 2009-2010 թթ.՝  գնդի հրամանատարի տեղակալ, 2010-2011 թթ.՝ գնդի հրամանատար, 2011-2012 թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։ 2012թ. սեպտեմբերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալն էր:
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախութեան հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:
2015 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2006թ. արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալին: