«ՌՈՒՁԻԿ, ԻՋԻ ԲԻՍԵԴԿԱ, ԳԱԼԻՍ ԵՄ ԷԼԻ․․․»
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 14-ին պատրաստվում է քննարկել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ծրագրվում է ոչ տոնական դարձնել հունվարի 3-ը, 4-ը և 5-ը։
 
Ֆեյսբուքի արձագանքները միաժանր չեն՝ լուրջ վերլուծությունից մինչև հումորային․
 
Arshaluis Mghdesyan
Ամանորյա արձակուրդների կրճատման գաղափարի գովասանքներն անհամություն անեմ ու փչացնեմ: Գաղափարին, որպես այդպիսին, կողմ եմ, բայց մինչ այդ, խնդրում եմ դզեք հատկապես մասնավոր ոլորտում մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները:
 
Օրը շուրջ 14 ժամ աշխատող մարդկանց աշխատավարձերի ցածրությանը՞ նայեմ, տարվա մեջ հազիվ մեկ կամ երկու շաբաթ արձակուրդ գնալու հնարավորությա՞նը, թե՞ տոնական արձակուրդների կրճատման հոգեցունց գաղափարին: Բերում եք զարգացած երկրների օրինակը, թե բա էնտեղ քիչ են տոնական ոչ աշխատանքային վարձատրվող օրերը: Ճիշտ եք, սակայն նույն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում մարդիկ հիմնականում ոչ միայն արժանապատիվ աշխատանք ունեն, այլեւ նորմալ, հստակ սահմանված աշխատանքային ժամեր ու արձակուրդներ: ՀՀ-ում գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության, մեղմ ասած, թերի համակարգում տոնական օրերը շատերի համար մի քիչ դնջանալու, քնելու, հանգստանալու հնարավորություն են: Սենց բաներ:
 
Vadz Ghazaryan
 
Իրականում նորմալ է, որ կրճատում են հանգստյան օրերը: Կազմակերպությունները իրենց գրպանից են տալիս այդ արձակուրդայինները ու նմանապես պետությունից գանձում, կամ ավելի քիչ վճարում բյուջեին: Փաստացի դրանից «տուժում է» պետությունը: Սա ասում եմ նորմալ երկրի համար` ուր յուրաքանչուր լումա վճարված պետությանը կազմակերպության կողմից գնում է բյուջե, այլ ոչ հաստացնում չինովնիկների բողազները: Սա այն երկրում, ուր կազմակերպությունները օրենքի սահմաններում են վճարում բյուջեին ու պետ. մարմինները չեն գալիս ռեկետի տեսքով կաշառք վերցնում կազմակերպություններից: Եվ սա այն երկրում` ուր աշխատողի իրավունքները պահպանվում են օրենքով և պետությունը կանգնած է լինում աշխատողի կողքին, վերահսկելով, որ նա վարձատրվի համապատասխան բարձր գումարով, անկախ նրանից թե նա կաֆել շարող է, գիտնական, երեսփոխան թե ծրագրավորող ու հետևում է, որ նրա աշխատանքը չչարաշահեն ու նա աշխատի օրական 7,5-8 ժամ Իսկ մինչ այդ կսահմանափակվենք նարդի գլորելով: Ռուձիկ իջի բիսեդկա, գալիս եմ էլի։
 
Ararat Mirzoyan
 
Մեռելոցները հանեք, մեռելոցները, փոխանակ ընկնեք հայաստանցիների միակ իրական տոնի հետևից: Թե՞ դա չի տեղավորվում ազգ - եկեղեցի կոնցեպտում ))))
 
Աբդալեան Դաւիթ Գագիկի
 
Մեկ-մեկ խելքը գլխին բաներ էլ կենե... լավ բան է որոշել...
 
․․․
 
Կարեւորը լավ քայլ է արել, թե մինչեւ երբ կմնա, դա այլ հարց է…
 
Liana Hakobian
 
7 օր 7 գիշեր չէ, բայց Նոր տարվան 3 օրը իրոք քիչ է... զարգացած ու զարգացող պետությունների հետ թող ուրիշ բաներով համեմատվեն, բացի էդ շատ երկրների մենթալիտետն ու ավանդույթները մերին նման չեն. շատ երկրներում Սբ. Ծնունդ կտոնեն, իսկ Նոր տարին միայն էդ գիշեր ու վերջ։
 
Gagik Mamulyan
 
Յաման տռուդագոլիկ ազգ դուրս եկանք... Սաղ ուրախացել են, որ ոչ աշխատանքային օրերը քչանում ա
 
Արթուր Ապրիյան
 
Ապա ամենաշատը ես եմ ուրախացել, ամսի 3-ից վարչապետս ինձի գործ ա տալու
 
Հասմիկ Բաբաջանյան