Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է առաջին նշանակումը. Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
 
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։
2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։
2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։
 
2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։
2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։
Ի դեպ, մեր տեղեկություններով Էդուարդ Աղաջանյանը վերևում թվարկածից բացի, եղել է նաև DJ: