Մի քանի աֆորիզմներ, որոնք կօգնեն բացահայտել կանանց բոլոր գաղտնիքները
Ռեյ Բրեդբերի
 
Ո՞վ է տղամարդկանցից իջել խավարի մեջ և վերադարձել այնտեղից որդու կամ դստեր հետ, ինչպես դա անում են կանայք: Այդ քնքուշ, ժպտացող արարածները տիրապետում են բարի մի գաղտնիքի: Այդ հրաշալի ժամերը, որոնք որդեգրել են ժամանակը՝ նրանք կերտում են մարմին, որին վիճակված է կապել անվերջություններ: Շնորհը նրանց մեջ է, նրանք ընդունել են հրաշքի ուժը և այլևս չեն մտածում այդ մասին: Ինչո՞ւ մտորել ժամանակի մասին, եթե դու ինքդ՝ ժամանակն ես, եթե ջերմության և կյանքի մեջ ձևացնում ես քեզ ակնթարթային մի պահ:
 
Չարլզ Բուկովսկի
 
Բոլոր կանայք տարբեր են: Հիմնականում նրանք թվում են լավի և վատի, կախարդականի և սարսափելիի համադրություն: Ի դեպ, ես ուրախ եմ, որ նրանք գոյություն ունեն:
 
Ուիլյամ Ֆոլկներ
 
Կնոջը անհնար է հաղթել: Եթե դուք անախորժություններ չեք սիրում, ապա նույնիսկ չեք էլ փորձի:
 
Օնորե դե Բալզակ
 
Կանացի բնազդը շատ ավելի հզոր է մեծագույն մարդկանց հեռատեսությունից:
 
Բերնարդ Շոու
 
Կինը երբեմն կարող է խոստովանել իր մեղքերը, բայց ես չեմ ճանաչել թեկուզ մեկին, ով կխոստովաներ իր թուլությունները:
 
Ստենդալ
 
Սիրելի կնոջ բարկությունն անգամ լի է անվերջ գեղեցկությամբ, որը մենք չենք կարողանում գտնել ուրիշ կանանց մեջ մեր ամենաերջանիկ րոպեներին:
 
Էրնեստ Հեմինգուեյ
 
Կնոջը կորցնում ես նույն կերպ, ինչպես գումարտակը՝ հաշվարկների մեջ սխալվելով, հրամանները չկատարելով, և աներևակայելի ծանր պայմանների պատճառով: Նաև այն պատճառով, որ ուղղակի կենդանի ես:
 
Էրիխ Մարիա Ռեմարկ
 
Կինը՝ ձեզ համար երկաթյա կահույք չէ, նա ծաղիկ է: Նա չի ցանկանում գործնականություն: Նրան հարկավոր են արևային, քնքուշ խոսքեր: Ավելի լավ է ամեն օր նրան ասել որևէ հաճելի բան, քան ամբողջ կյանքում մռայլ կատաղությամբ աշխատել նրա համար:
 
Օսկար Ուայլդ
 
Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը: Կանայք այս հարցերում ավելի զգայուն են:
 
Նրանք ցանկանում են լինել տղամարդու վերջին սերը:
 
Անտոն Չեխով
 
Կինը խորամանկ է, շատախոս, ունայն, ստախոս, քծնող, շահամոլ, անտաղանդ, թեթևամիտ, չար:
 
Միայն մի բան է գրավիչ նրա մեջ, իսկ կոնկրետ այն, որ նա աշխարհ է բերում այնպիսի քնքուշ, նրբագեղ և սարսափելի խելացի համովիկների, ինչպիսիք են տղամարդիկ: Այդպիսի բարի գործի համար՝ ներենք նրանց մեղքերը:
 
Աղբյուր՝ mediamag.am