էսօր 46 համարի ավտոբուս երկու ջեբկիր էին նստել։ Մեկը տարիքով էր, ձեռքին տոպրակ կար, լավ էլ խմած էր (օղու հոտը վկա)։ Ավտոբուսի մեջ նաև մի ոստիկան էր նստել։ Էս տարիքով մարդը մտավ ավտոբուս, հետևից «գործընկերը»։
Ավտոբուսը շարժվեց ու նոր էս տարիքով ջեբկիրը նկատեց ոստիկանին։ Ավտոբուսի ընթացքից սա, մյուս տղային բրդելով, դուրս թռավ՝ իբր սխալ մառշուտնի ա նստել։ Բնականաբար ավտոբուսը կանգնեց։ Ու մինչև կշարժվեր, էս ջահել ջեբկիրը մյուսին հարցրեց.
-Խի՞ իջար, լավ էլ մասսա կար
-Արա՛, էն մլիցուն չտեսա՞ր։
Ու հետո ուղևորներից մի քանիսն ասեցին, որ դրանք ջեբկիր են։ Նենց որ՝ զգույշ եղեք։
 
Posted by` info24.am