
««Իրման» շարունակում է ցնցել Կուբայի հյուսիսային ափամերձ շրջանը: Ամենայն հավանականությամբ այն կսաստկանա Ֆլորիդային մոտենալիս»,- հաղորդել է կենտրոնը:
Այս պահին, օթերևութաբանների տվյալներով՝ քամու արագությունը հասնում է ժամում 205 կմ-ի: Փոթորիկը շարժվում է դեպի արևմուտք 15 կմ/ժ արագությամբ և ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ քաղաքից գտնվում է 285 կմ հեռավորության վրա: