Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում։ Տեղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, որը բնակարանում էր մնացել 3 տարի։ 
Ոստիկանությունը պարզել է, որ 3 տարի շարունակ մոր դիակի հետ նույն տանն ապրել է նրա դուստրը, ում ոտքերը կաթվածահար վիճակում են, նա չի կարողանում քայլել։ 
Ոստիկանությունից նշել են, որ բնակարանն ամբողջովին կեղտի ու աղբի մեջ է եղել։ Այժմ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրա ոտքերը պետք է անդամահատեն։ 
Այլ մանրամասներ չի նշվում։