ՎԻԳԵՆ ԶՈՒՐ ՏԵՂ ՄԻ ՀՈՐԴՈՐԱ, ԵՍ ԴԻՄՈՒՄ ԳՐՈՂ ՉԵՄ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ)Գեներալ Սեյրան Սարոյանը բուժումներից հետո ԱԺ շենքի առաջ հանդիպում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սագսյանին․
 
-Ո՞նց ես Սեյրան ջան,- հարցնում է նախարարը։ - Ոնց որ ոտդ ցավում է, հը՞․․․
 
-Իմ ոչ մի տեղն էլ չի ցավա,- չոր պատասխանում է գեներալը,- ընչի՞ պիտի ցավա։
 
-Չէ, ինչքան էլ ասես, մեկ է, զգում եմ, որ ոտքդ ցավում է, տանը մնայիր մինչև․․․
 
-Վիգեն, զուր տեղ մի հորդորա, ես դիմում գրող չեմ,- բարկանում է Սեյրան Սարոյանը։
 
ՀԳ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի հորդորով գեներալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։
 
Հասմիկ Բաբաջանյան