Շատ երկրներում արգելված է պատժել երեխաներին՝ անգամ հետույքին ապտակելով։ Քանի որ, ըստ մասնագետների, բռնությունը ծնում է միայն բռնություն։
 
Նոր հետազոտությունները հաստատում են՝ ֆիզիկական ագրեսիան բացասական է ազդում երեխաների վրա, անգամ եթե դրանք «անմեղ տնական ապտակներ են»։
Հոգեբան Էլիզաբեթ Գերշոֆֆը ուսումնասիրել է այս հարցը 20 տարի շարունակ։ Նա գնահատել է երեխաների վարքը, որոնք հաճախ են մանուկ հասակում ապտակներ ստացել։
Հոգեբանը հայտնաբերել է, որ «անմեղ» ապտակները չեն լավացնում երեխայի վարքագիծը։
Բացի դա՝ բռնությունը երեխաների հետ հարաբերություններում դարձնում է նրանց սոցիալապես մեկուսացված, ագրեսիվ, հանգեցնում է ֆիզիկական և հոգեբանական հիվանդությունների։
Անգամ չնչին ագրեսիան երեխայի հետ շփվելուց բերում է նրան, որ հասուն տարիքում երեխան տառապում է ճարպակալումով, արթրիտով և սրտային հիվանդություններով։ Այդ խնդիրները չեն վերաբերվել նրանց, ովքեր մանուկ ժամանակ խուսափել են ոտնձգությունից։
Ծնողների կողմից ագրեսիան դեպի երեխան նվաստացնում է երեխային՝ առաջացնելով նրա մոտ անարդարության զգացողություն։
Նա հասկանում է, որ եթե դու մեծ ես քո դիմացինից, ապա ամեն ինչ կարող ես լուծել բռնի ուժով։
Դրանից բացի, երեխաների մոտ տպավորովում է այդպիսի դաստիարակման ձևը և նրանք նույն կերպ հետագայում կսկսեն դաստիարակել իրենց երեխաներին։ Ինչպես ասում են՝ «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։
Ագրեսիվ ծնողները հաճախ արդարացնում են ապտակները նրանով, որ դրա օգնությամբ երեխան լավ է սովորում դասերը, կամ, որ նրանք պարզապես չեն ուզում ժամանակ կորցնել դաստիարակչական խոսակցությունների վրա։
Կգա մի օր, երբ մարդիկ սարսափով կհիշեն, թե ինչպես են սխալվել, ենթարկելով երեխաներին ֆիզիկական բռնության։
Ահա այսպիսի հետևանքներ կարող են ունենալ առաջին հայացքից այդքան անմեղ թվացող ապտակները։
Այն բերում է առողջական խնդիրների։
Երեխաների մոտ առաջացնում է անարդարության զգացողություն, վախ, վիրավորված լինելու զգացողություն։
Նրանց համար դառնում է անհնարին ցանկացած երկխոսություն։
Ձևավորում է երեխայի մոտ իշխանության անբարոյական ընկալում (ուժը՝ արագ և հուսալի միջոց է ցանկությանը հասնելու համար)։
Առաջանում է սթրես, ինքնագնահատականի նվազում և դեպրեսիա։
Երեխաներն իրենց ծնողների հանդեպ հակասական հարաբերություններ են ունենում։
Այսպիսով, ի՞նչ անել։
Մասնագետների կարծիքով, դաստիարակման ամենալավ միջոցը՝ սեփական օրինակն է, երկխոսությունը, համբերատար հարաբերությունները երեխայի անհաջող քայլերի հանդեպ։  Հաճախ խիստ հայացքը կամ քնքշանքի սահմանափակումը կարող է ավելի արդյունավետ ազդեցություն ունենալ, քան ցանկացած բառ կամ համոզմունք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը