ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկություններն այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է ՀՀ տնտեսական ներդրումների եւ զարգացման նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ գյուղատնտեսության նախարար: Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում չպատասխանեց այլ նշանակումների հետ կապված հարցերի՝ նշելով, թե այս պահին միայն այդ երկու պորտֆելների վերաբերյալ են պայմանավորվածություններ ձեռք բերված: Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով` մշակույթի նախարարի պաշտոնը ևս պետք է դաշնակցական զբաղեցներ, սակայն այս մասով դեռ վերջնական պայմանավորվածություն առկա չէ: