Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների, զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անդրադառնալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հաստատություններին` Հասանովը նշել է․
«Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարությունները և զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»:
Զաքիր Հասանովը նաև հանձնարարել է իր ենթականերին «վերահսկել հակառակորդի գործողությունները ճակատային գծում և թիկունքում` վճռականորեն կանխելով բոլոր տեսակի սադրանքները»:
 
Posted by` shantnews.am