Անժելա Սարգսյանի հետ սկանդալից հետո հայտնի դարձած նկարիչ Կարեն Արայանը, որը ներկայում հանդիսանում է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը, առաջարկում է փոխել ՀՀ պետական դրոշը՝ ներկայացնելով սեփական տարբերակը: Կարենն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ գրել. «Առաջարկում եմ իմ պատկերացումով նկարած դրոշը, որպես Հայաստանի Հանրապետության պետական դրոշ: Քանի որ հայը առաջին ազգն էր, ով քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն, դրոշի կենտրոնում նկարել եմ ձուկ, որը ամբողջ աշխարհում հայտնիա որպես քրիստոնեության սիմվոլ: Ու նրա մեջ խաչը, որը խորհրդանիշնա քրիստոնեության: Շրջանակն ու դրոշակի ընդհանուր գույնը (կապույտ) խորհրդանշում են Երկիր Մոլորակը: Շրջանակի կողքի աստղերի թիվը 12: 12-ը բացի բիբլեական թիվ լինելը նաև Հայաստանի մարզերի քանակնա, ներառյալ Արցախը ու բնականաբար մայրաքաղաքը: Բացի դա, շրջանակն ու աստղերը ժամացույցի տեսք ունեն, որի կենտրոնում էլ գտնվումա քրիստոնեության սիմվոլը: Կմեկնաբանեմ սենց — ամեն ժամը հավատքով: Բացատրություններս շատ են էս մինիմալիզմի հասցրած պատկերի մասին: Երբ առաջարկս ընդունվի, կբացեմ բոլոր փակագծերը» (տեքստի ուղղագրությունն ու շարահյուսությունն ամբողջությամբ հեղինակն են պատկանում,-խմբ.):