Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի 
ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։