Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվում Հարութ Ս.-ի, Հովիկ Կ.-ի ու Ռազմիկ Խ.-ի գործի քննությունը:
 
Երեք ամբաստանյալներից չափահաս է միայն Հարութ Ս.-ն, մյուս երկուսը մեղսագրված արարքի կատարման պահին անչափահաս են եղել: Հարութ Ս.-ին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Հովիկին ու Ռազմիկին մեղադրանք է առաջադրված շորթմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով:
 
Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում Հարութ Ս.-ն իր անչափահաս ընկեր Ռազմիկի հետ Վայք քաղաքի ոստիկանության բաժնի շենքին հարակից այգում տեսել է համաքաղաքացի Սվետային (անունը փոխված է)՝ անծանոթ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալու պահին: Հարութը, մտածելով, որ իրենք էլ կարող են Սվետայի հետ սեռական հարաբերություն ունենալ, Ռազմիկի ու իրենց միացած Հովիկի հետ հետապնդել են այգուց հեռացող Սվետային:
 
Վայքի շենքերից մեկի շքամուտքի մոտ տղաները, ըստ մեղադրանքի, Սվետային կանգնեցրել են: Հարութը, հայտնելով, թե իրենք ինչին են ականատես եղել, առաջարկել է, որ Սվետան իրենց էլ «սպասարկի»՝ սեռական հարաբերություն ունենա նաև իր ու իր ընկերների հետ: Սվետան մերժել է: Հարութը նոր առաջարկ է արել՝ Սվետան թող իրենց հետ սեռական հարաբերություն ունենա, իրենք կվճարեն 10 հազար դրամ:
 
Սվետան այս առաջարկությունն էլ է մերժել: Հարութը, ըստ մեղադրանքի, պայմանավորվել է իր անչափահաս ընկերների հետ, որ Սվետայի հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից զգալի չափի գումար շորթեն: Հովիկն իրենց տանից թուղթ է բերել, որի վրա Սվետայի վերաբերյալ արատավորող տեղեկություններ է գրել: Նա թուղթը հանձնել է Հարութին: Ապա Հարութն ու Հովիկը, ըստ մեղադրանքի, ժամը 21-ի սահմաններում բարձրացել են Սվետայի բնակարանի դռան մոտ, իսկ Ռազմիկը մնացել է շքամուտքի դռան մոտ, որ մարդ գալուն պես հազալու միջոցով ազդանշան տա ընկերներին:
 
Հարութը թակել է Սվետայի բնակարանի դուռը, Սվետան բացել է: Հովիկը, Սվետայի կողմից չճանաչվելու համար, կանգնել է աստիճանահարթակին՝ դեմքը բրդե գլխարկով փակած: Հարութը, ըստ մեղադրանքի, ցույց է տվել թղթի վրա իրենց գրածը ու պահանջել է, որ Սվետան իրենց տա 10 հազար դրամ, այլապես իրենց ձեռքի թուղթը կփակցեն նրա շենքի շքամուտքի դռանը: Սակայն Սվետան չի վախեցել ու հրաժարվել է տղաներին գումար տալ, նրանց որևէ պահանջը կատարել:
 
Այդ պահին լսվել է Ռազմիկի հազի ձայնը՝ շքամուտք մարդ է մտել: Հարութն ու Հովիկը հեռացել են Սվետայի դռան մոտից: Կարճ ժամանակ անց տղաներին մեղադրանք է առաջադրվել…
Աղբյուրը՝ https://info.xohanoc.am/hy/post/Vaykum-erek-txaner-tesnelov-knojy-serakan-haraberutyun-unenalu-pahin-pahanjel-en-or-irenc-EVs-%C2%ABspasarki%C2%BB-5583