Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կայացավ  Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:Դրան մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:
 
Նիստի ընթացքում այլ հարցերի շարքում հավանաբար կքննարկվեն նաեւ ԵԱՏՄ Թվային օրակարգի եւ 2018 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի գործարկման արդյունքում ի հայտ եկած թերությունները:
Ընդհանուր առմամբ ուշագրավ է միայն այն փաստը, որ հանդիպումից մեկ շաբաթ առաջ հասարակության պահանջով վարչապետ նշանակված Փաշինյանը նույն սեղանի շուրջ է նստելու Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ, որոնք համապատասխանաբար 18, 24 եւ 28 տարի իրենց երկրների փաստացի ղեկավարներն են:
 
Գագաթնաժողովը, սակայն, յուրահատուկ հետաքրքրություն էր առաջացնում ոչ թե ԵԱՏՄ ընթացիկ հարցերի քննարկման կամ «երկարակյացների» և «նորեկի» հանդիպման, այլ Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի վերջերս վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման տեսանկյունից:
 
Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մի դրվագ, որը որոշ մարդիկ միանգամից նկատեցին:
Բայց այս նկատումն ուներ կոնկրետ ուղղվածություն, որը միտված էր Փաշինյանի հեղինակության դեմ...
 Վերջիննսերս նման հայտարարություն էին տարածել, թե "Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ ատամներն է քչփորում"
Ֆեյսբուքյան մի շաքր օգտատերերի դուր չեկավ այս բնութագրումը: Լիլիթ Մելոյան անունով օգտատերը գրում է, որ "Աբիժնիկ շները գրոհ են սկսել Փաշինյանի դեմ"