Հիշեցնենք, որ դերասան Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկ է արել Հայկ Մարությանի մասին, ում վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվելը տարբեր քննարկումների առիթ է տվել: Հովհաննես Դավթյանը մասնավորապես գրել է.
 
«Ներեցեք, իսկ Նիկոլ Փաշինյանի հետևում մշտապես կանգնած դերասանները Պուտինի հետ հանդիպմանն էլ են ներկա լինելո՞ւ: Եթե չէ՝ ես տենց համաձայն չեմ…
Խառնեք, թազա բաժնեք»:
Այս անկնարկը մեծ իրարանցում է առաջացրել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում և մեծ դժգոհությունների պատճառ դարձել, այդ թվում և Դավթյանի հետևորդնեի շրջանում:
Շատերը Հովհաննեսին խորհուրդ տվեցին, որ վերջինս լավ ծանոթանա Հայկ Մմարությանի գործունեությանը և նոր կարծիք հայտնի նրա մասին:
Ոմանք էլ ավելի կոշտ արձագանքեցին. մասնավորապես Անահիտ Գևորգյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Սիրելի Հովհաննես, ինքս անձամբ շատ եմ գնահատում Ձեր գործունեությունը և պարտադիր ներկա եմ լինում Ձեր ներկայացումներին, բայց խնդրում եմ՝  չափերիդ մեջ մնա ու ոտքի տակ մի ընգի: Դու չես այն մարդը, որ կարող է ծաղրել Կարգին Հայկոյին: Անհաջող կատակներ փորձի էլ չանես..