Կառավարության նիստից հետո, երբ նորընտիր վարչապետը զրուցում էր լրագրողների հետ, շատերն են նկատել, որ նրա հետևում կանգնած թիկնապահի ուսին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության իրականացված քայլլարշավի ժամանակ Նկիկոլ Փաշինյանի կրած հայտնի ուսապարկն է:
 
Հիշեցնենք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը լրատվամիջոցներին ասել էր. «Նրա ուսապարկում ամեն պահի պետքական իրեր են, օրինակ` հեռախոս, հեռախոսի մարտկոցներ, գլխարկ, ակնոց, արևային ակնոց, թաց անձեռոցիկ, «սանտավիկներ»։
Այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է։ Երբեմն պատահում է, որ բաճկոնն է հանում, դնում ուսապարկի մեջ, երբ շոգում է»: