ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջին ազատում է արել:
 
Ոստիկանապետի պաշտոնը ստանձնելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, Օսիպյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանին:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, միայն, որ ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են:
Առաջիկայում նույնպես կադրային փոփոխություններ են սպասվում: