Այսօր Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են արել: Նրանք առավոտյան չեն բացել տաղավարները: Աշխատողները դժգոհում էին տաղավարների վարձավճարների չափից եւ ցանկանում էին, որ դրանց վարձակալության գները իջեցվեն:
 
Աշխատողներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում պատմեց, որ այժմ քառակուսի մետրի համար ամսական վճարում են 15-25 հազար դրամ` կախված շարքի ակտիվությունից: Հարցին, թե ինչու հիմա որոշեցին դժգոհել, արդյո՞ք սա կապ ունի երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ, աշխատողը պատասխանեց, որ ժամանակ առ ժամանակ լինում են այսպիսի բողոքներ: 
Աշխատողների պահանջը չի բավարարվել պատասխանատու մարդկանց կողմից: Վերջիններս հայտարարել են, որ եթե այդ պայմանները չեն բավարարում, կարող են գնալ, այլ տեղում բիզնեսով զբաղվել: