Բաղրամյան 26-ի դիմաց  «Նաիրիտի»  ներկա և նախկին աշխատակիցները բողոքի ակցիան են անցկացնում: Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ, որ բարձրացնեն «Նաիրիտի» վերագործարկման և ներկա աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձի պարտքի հարցը:
 
Նաիրիտցիները նշեցին, որ երեկ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել վերագործարկման հարցում աջակցել իրենց, նույնիսկ ասել է, որ կփորձի ներդրողներ գտնել: Այս պահին «Նաիրիտ» գործարանի 3 ներկայացուցիչ վարչապետի աշխատակազմի կողմից հրավիրվել է Բաղրամյան 26: