Եթե դուք դեռևս կասկածներ ունեք առ այն, որ բջջային սարքերը գերիշխնում են մարդկային առօրյայի ամեն բնագավառում, ապա կհամոզվեք դրանում՝ ծանոթանալով չինացի մուրացկանների մասին նյութին, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ  Չինաստանում մուրացկանները կանխիկ գումարից բացի ընդունում են նաև փոխանցումներ իրենց հաշվին:
 
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շանդոնգ նահանգի Չժինան քաղաքում հայտնվել են բազմաթիվ մուրացկաններ, որոնք անցորդներին խնդրում են Alipay, WeChat Wallet և այլ բջջային վաճարային հավելվածների միջոցով փոխանցում անել իրենց հաշվին:
 
Նրանք խնդրում են սքանավորել իրենց մոտ եղած QR ծածկագիրը ու այնուհետև գումարային փոխանցում անել:
 
Հետաքրքրական է, որ մուրացկանները գումար են հավաքում ոչ միայն փոխանցումներից, այլև սքանավորված ամեն մի QR ծածկագրի համար: Տեղի ձեռնարկություններն ամեն մի սքանի համար մեկ դոլարից պակաս գումար են տալիս մուրացկաններին: Ավելի ուշ նրանք հավաքում են մարդկանց տվյալներն ու տեղեկությունը վաճառքում փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք այդ օգտատերերին իրենց գովազդն ուղարկեն:
 
Հայտնի է, որ այս տարբերակով չինացի մուրացկանները շաբաթական միջինը 685 դոլար են
վաստակում:
 
 
Աղբյուր՝ tert.am