Այսօր քաղաքապետարանի դիմաց ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղի ունեցած ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը ատրճանակ է հանել ու օդ պարզել։
 
Ոստիկանները, նկատելով սա, անմիջապես մոտեցել են նրան ու փաստաթղթեր պահանջել։ Երիտասարդը, պարզվել է, փաստաթղթեր չի ունեցել ու առաջարկել է ոստիկաններին իր հետ գնալ, որպեսզի տանը փաստաթղթերը ցույց տա։