Հիշեցնենք որ այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև քաղաքացիների մի խումբ էր հավաքվեց, ովքեր վանկարկում էին .«Տարոն Մարգարյան, քաղաքապետ»:
 
Նրանք պարզել էին «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրությամբ պաստառներ:
Այս ամենը արվում էր ի հակասություն  քաղաքապետարանի ներսում ընթացքող բողոքի ակցիային:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը նրանց առաջարկել էր 20 հոգուց բաղկացած խումբ կազմել ու բարձրանալ քաղաքապետի մոտ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նշել էին, որ պահանջում են բաց հանդիպում:  «Թող քաղաքապետն իջնի ներքև»,- ասել էին նրանք:
Աշոտ Ասատրյանը գրում է. Ծիծաղում եք, բայց եթե Սերժ Սարգսյանը ևս Տարոն Մարգարյանի նման մտածեր ու ամենասկզբից ցուցարարների դեմ դուրս բերեր այլ ցուցարարների, ապա պատկերը լռիվ այլ կլիներ: Այս դեպքում Տարոն Մարգարյանը ավելի լավ շախմատիստ դուրս եկավ