Այս պահին մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, այդ քաղաքացու հետ բանակցություններ է վարում սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»: 
 
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր ու սիրված դերասանի հետ միասին ճանապարհվեցին: