Տաքսու վարորդի՝ «Էս սիգարետս որ մի մուխ էլ քաշեմ, նոր քցեմ, ոչինչ, չէ՞» հարցին «չէ» ասել չեղավ, «ռազ» հարգել, հարցրել ա, ո՞նց ասես՝ քցի…
 
«Հեսա քցեմ, նոր պատուհանը փակեմ, հա՞» հարցը ևս անցավ միաձայն…
Արդեն պարզ պատճառով չսափրվածքի տակից հնարավորինս կոկիկ դուրսպրծած փռշտոցից հետո հնչած՝ «վայ, կներեք»-ը «առողջություն» ասելու հստակ կոչ էր…
Բայց զիլը դեռ էս ամենը չէր ու ոչ էլ այն, որ մի պահ սարսափեցի՝ մեծաչափ, երուսաղեմաշունչ խաչ-դաջվածքոտ ձեռքի միայն 2 մատով ղեկը պտտելու տրյուկները տեսնելիս …. բայց, կրկնում եմ, զիլը դեռ սա՛ էլ չէր….
-Արաաա՜, հայ-հայա բաց էինք թողնելու…
Ասում եմ՝ ի՞նչը՝ միամտաբար կարծելով երևի կանաչ լույսը…
-Լայվը, ինչը…ԼԱՅՎԸ… Որ մի պահ աջ քաշեմ, կանգնեմ, լսենք, նոր գնանք, ոչինչ, չէ՞….
-Լա՞յվը…լյա՜վ,-կիսավախեցած, բայց հպարտ հայ քաղաքացու դեմքով ասում եմ ես՝ ժպիտս հնարավորինս կոծկելով…
Հ.Գ. Արաաան չգիտեմ, բայց էս ինչ խառն ենք մենք….արյաաաա՜…….