Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում առաջին նշանակումներն է արել։
 
Ոստիկանապետի առաջին տեղակալ է նշանակվել քրեական հետախուզության վարչության պետի առաջին տեղակալ գնդապետ Արման Սարգսյանը։
 
Իսկ ոստիկանապետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը։ Քոչարյանը տարիներ շարունակ աշխատել է համակարգում։ Եղել է անձնագրային և վիզաների վարչության պետ, իրավաբանական բաժնի պետ և այլն։
 
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո աշխատանքից ազատման դիմում են գրել ոստիկանապետի տեղակալներից երեքը։