Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը և նրա անձնական կյանքը։
 
Թեև Շուշան Պետրոսյանը պնդում է, թե ինքն ու ամուսինը` Արման Հարությունյանը ապրում են երջանիկ ամուսնական կյանքով, սակայն Արման Հարությունյանը Meganews.am- ի հետ զրույցում հերքում է այս լուրը։
 
«Մենք մեկ տարուց ավել է ինչ չենք ապրում համատեղ կյանքով, ամուսնալուծված ենք», - նշեց Շուշան Պետրոսյանի նախկին ամուսինը։   Թ՞ե ինչու է Շուշան Պետրոսյանը փորձում գաղտնի պահել ամուսնալուծության փաստը հայտնի չէ: