Այսօր`մայիսի 22-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին զեկույցը ցույց է տալիս, թե ինչու են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հենց այդ հատված այցելել:
 
Տիգրան Բալայանը նշեց, որ, ինչպես արդեն հաղորդվել է, այս հատվածում ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է տանում, ինչը վտանգ է ստեղծում մեր դիրքերի համար: Նա շեշտեց, որ իրենք  բազմիցս զգուշացրել են, այդ թվում` միջնորդներին, որ նման գործողությունները լարում են իրավիճակը և կարող են զոհերի հանգեցնել` հավելելով, որ ադրբեջանցի զինվորի մահը կարող էր անկանոն հարաբերությունների արդյուքն լինել, այլ՝ ոչ թե փոխհրաձգության, ինչպես պնդում է Բաքուն:
 
«Ամեն դեպքում, մենք թույլ չենք տա փոփոխել դիրքերը որևէ հատվածում: Մեր գործընկերները տեղեկացված են Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք նաև տեղեկացված են, որ այդ գործողությունները կարող են լարվածության սրման հանգեցնել»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: