Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի մասին: «Մեկ չկամեցողն անգամ չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է երգիչը: Նա գրառմանը կից հայկական եռագույնով սիրտ պատկերող լուսանկար է տեղադրել:
 
Գրառմանը մեկնաբանության տեսքով արձագանքել է նաեւ երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։
 
Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը Հայաստանում էր՝ մասնակցելու «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: