Հիշեցնենք, որ հայտնի երգչուհին Երևանում անցկացվող իրադարձությունների վերաբերյալ գրառում էր հրապարակել, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել։
 
Սիրուշոն Instagram-ի իր էջում Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքից լուսանկար էր հրապարակել։
«Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ խաղաղ ու արդար։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»,- լուսանկարին կից գրել էր երգչուհին։
Առաջին հայացքից չեզոք գրառումն ավելի քան չորս հարյուր մեկնաբանության պատճառ է դարձել և ավելի քան 19 հազար «հավանության» արժանացել։
Ոմանք համարել են, որ Սիրուշոն այս գրառմամբ աջակցում է հանրահավաքի մասնակիցներին, մյուսները նշել են, որ նա «թոզ է փչում» մարդկանց աչքերին...
Ոմանք էլ հիշել են` ով է նրա ամուսնու հայրը (Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան. խմբ.)։
Շատերն էլ պաշտպանել են երգչուհուն` նշելով, որ նա իսկական հայրենասեր է և տեղին չէ հիշել Քոչարյանի հարս լինելը...
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր երեկոյան` 20.30-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու. նաև ճոխ հրավառություն։ Սիրով սպասում եմ բոլորիդ։
Տոնական այս համերգին ելույթով հանդես կգա նաև Սիրուշոն: Բայց այս ելույթը չի լինի հերթականը, չի լինի սովորական....
Այսօրվա ելույթը կլինի որոշ չափով նաև ճակատագրական երգչուհու գործունեության համար. ահա թե ինչու:
Թեպետ, Սիրուշոն մշտապես եղել է հանրության ամենաիրելի երգչուհիներից մմեկը, բայց երբ որևէ հիասթափություն է լինում, ապա ամեն բան արագ ավարտվում է:
Հատկապես երիտասարդության շրջանու, Սիրուշոն միշտ ջերմ է ընդունվել, իսկ Հայստանում տեղի ունեցած հեափոխությունը կերտվեց նույն այդ երիտասարդության ջանքերով:
Համացանցում շատ են հանդիպում տարբեր մեկնաբանություններ, որոնք եմ են արտահայտվում Սիրուշոյի այսօրվա ելույթին և նշում, որ հնարավոր է՝ սուլոցներով դիմավորեն և ճանապարհեն երգչուհուն:
Այս բողոքի պատճառն այն է, որ ըստ նրանց հայտնի երգչուհին չկանգնեց ժողովրի կողքին, քանի որ անձամբ կորցնելու շատ բան ուներ: