Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:
 
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: