Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից հայերը միացել էին #ԻմՔայլը ակցիային:
 
ՀՀ քաղաքացիներին դեսպանատան ներսում չին ընդունել՝ ասելով, թե ներսում տեղ չկա, հերթեր են, բայց Հարություն Մկրտչյանն ասել էր, որ ներսում նվազագույնը 15 մարդու տեղ կա, եւ անձրեւի ժամանակ իրենց չեն թողնում ներս մտնել:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան առաջ վանկարկում էին «Սերժիկ հեռացիր»: Դեսպանատան դիմաց ոստիկաններ էին գնացել եւ փորձում էին պարզել, թե ինչո՞ւ են հավաքվել այնտեղ:
Քիչ հետո ոստիկանները բերման ենթարկեցին ՀՀ մի քանի քաղաքացիների ՀՀ տարածք հանդիսացող դեսպանատան դիմացից:
Հարություն Մկրտչյանը ոստիկանական մեքենայում ռուս ոստիկաններին հարցրել էր, թե ո՞վ է իրենց կանչել, ինչին ի պատասխան նրանք պատասխանել են, որ ՀՀ դեսպանատնից են կանչել:
 
Այժմ արդեն Մոսկվայում դատում են 24 հայի, ովքեր մասնակցել են Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերին: Մոսկվայի Մեշչենցիի դատարանը որոշում է կայացրել: