Քիչ առաջ հրաշք տեղի ունեցավ։ ՀՔԾ- ի կողքը Վաղարշյան փողոցում մեկ ամիս առաջ, պարզվեց ավտոս թողել եմ կարմիր գծերի մեջ։ Սկզբունքորեն չեմ կանգնեցնում էդ գոտիներում, չէի տեսել գծերը։
 
Երեւանի քաղաքապետարանը վարչական պատասխանատվության էր կանչել։ Ասի գնամ, տեսնեմ էդ ինչ է։ Գնացի։
Վարչական վարույթը տեւեց 27 վայրկյան։ Ստորագրեցի, որ եկել եմ։ Մարդը հարցրեց՝ ինչու եմ ավտոն թողել կարմիր գծերի մեջ ու չեմ վճարել։
Ասացի՝ կամ գիծ չկար, կամ մաշված էր, չեմ տեսել, թե չէ չէի կանգնեցնի։
Ասաց.-շնորհակալություն, ազատ եք, չեք ենթարկվում պատասխանատվության։ Պաչում եմ։)