Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ  դեկտեմբերի 15-ին՝ ժամը  8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է  շտապօգնության ծառայությունից:
 
Գյումրիի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում մարդ կա կախված: Մեկնած խումբը նշված հասցեում  հայտնաբերել է 1990 թվականին  Լ.Վ.-ի դիակը պարանով կախված վիճակում:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: